Ռայան Գիգզը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը


13:50 , 22 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մանչեսթեր Յունայթեդի 40-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը Դևիդ Մոյեսի հեռացումից հետո գլխավորելու է ակումբը մինչև մրցաշրջանի ավարտ: Գիգզը Յունայթեդին կպատրաստի առաջնության վերջին 4 հանդիպումների համար, գրում է BBC-ը: 

Ուելսցին Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազում առաջին խաղն անց է կացրել 1990/1991 մրցաշրջանում: