Մայրաքաղաքում տեղադրվում են հայտարարությունների նոր ցուցատախտակներ


13:20 , 22 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: 

Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ: