1 Սխալ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը
Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է շփվել հաջողակ մարդկանց հետ: Նրանք, ովքեր իրենք իրենց ձախողակ են համարում, մշտապես փնտրում ու իրենց ձախողումների համար արդարացումներ են գտնում:
Դրանից հետո նրանք իրենց արդարացումներն այնպես են պատմում՝ ասես դրանք փաստեր են: Եթե դու սկսես հավատալ դրանց, դու նույնպես կձախողվես: Ամեն ինչ շատ հեշտ է:
Շփվիր հաջողակ մարդկանց հետ ու հետևիր, թե ինչպես են նրանք առաջ շարժվում, ու սովորիր նրանց քայլերից:
Գիտես, թե ինչ է տեղի ունենում, երբ փախչում ես քո խնդիրներից. դրանք պարզապես հետապնդում են քեզ:
Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե դու չհավաքես ու չմաքրես սենյակդ. այն գնալով ավելի ու ավելի կհայտնվի խառնաշփոթի ու կեղտի մեջ:
Մի պահ կանգնիր ու փորձիր կողքից նայել կյանքիդ ու տես՝ կան այնպիսի խնդիրներ, որոնք չեք կարողանում լուծել կամ դեմ հանդիման դուրս գալ: Եթե կա այդպիսին, ապա տես, թե որն է իրական խնդիրը, ու մի բան արա այն լուծելու համար: Եթե քեզ չհաջողվի ամեն ինչ միանգամից լուծել, գոնե սկսած կլինես:
Որոշ մարդիկ կան, ովքեր պարզապես կործանում են քեզ ու իրենց շրջապատում բոլորին: Այսպիսի մարդիկ քիչ են, սակայն նրանց կողմից վնասն ահռելի է: Դու կճանաչես նրանց, որովհետև նրանք տրորում են երազանքներդ, ձևացնում են, թե օգնում են, երբ իրականում պարզապես կործանում են քեզ: Դու միանգամից կճանաչես նրանց, երբ կզգաս, թե որքան ճնշված ես քեզ զգում, երբ նրանք կողքիդ են:
Այսպիսի մարդկանց հանեք ձեր կյանքից ու կտեսնեք, թե ձեր կյանքում ամեն ինչ ինչպես է փոխվում:
Մեր օրերում շատերը պատասխանատվությունը շփոթում են մեղավորության հետ:
Նրանք կարծում են, որ եթե նրանք ընդունեն, որ իրենց քայլերն են ինչ-որ բանի պատճառը, ապա նրանք դրա համար կմեղադրվեն: Սա սխալ մտածելակերպ է, որը հիմնվել է հասարակության կողմից, որը ուզում է բոլորին պասիվ ու ոչինչ չանելու դիրքում տեսնել: Մարդիկ վախենում են որևէ բանի համար պատասխանատվություն կրելուց՝ վախենալով մյուսների կարծիքներից, սակայն, փոխարենը պետք է նախաձեռնող լինենք ու պատասխանատվություն կրեք ձեր արածների համար: Անգործություն է ամենամեծ մեղքը և ոչ թե նախաձեռնողականությունը: Եթե շրջապատում ինչ-որ մեկին դուր չի գալիս ձեր եռանդն ու ակտիվությունը, ապա դուք սխալ շրջապատում եք: Գտիր այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են գործել, ու դուրս արի, սարեր շուռ տուր նրանց հետ:
Երբ մյուսների հավանությանն արժանանալու համար փորձում ես լինել մեկը, ով չես, դու վնասում ես ինքդ քեզ՝ երկու պատճառով:
Առաջինը, դու ընդունում ես, որ արժանի չես, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կաս, ինչը սխալ է, և դու ինչպես և մյուսները, հենց իրենց առանձնահատկություններով հրաշալի են ու արժանի ընդունված լինելու: Դու չափազանց շատ բան ունես աշխարհին տալու, եթե լինես այնպիսին, ինչպիսին՝ կաս, որովհետև այն, ինչ կարող ես անել, դա չի կարող անել ուրիշ ոչ ոք, այն դեպքում, երբ շատերը ընտրում են անելու այդ միևնույն բանը՝ մյուսների կողմից ընդունված լինելու համար:
Եվ երկրորդը, եթե մյուսներին դուր չի գալիս, թե ինչպիսին ես դու, նշանակում է, որ դու սխալ միջավայրում ես:
Երբեմն չափազանց երկար ժամանակ է պահանջվում քո տեսակի մարդկանց գտնելը, գտնելը այն մարդկանց, ովքեր նույն մտածելակերպը կունենան: Հեշտ չէ, երբ շրջապատից տարբերվող, բոլորովին այլ մտածելակերպ ունես: Այնպես որ, ուղղակի փնտրեք ձեր «խումբը»: Դա կարող է հեշտ չլինել, սակայն ամեն մի վայրկյանը, անկասկած, արժանի կլինի դրան:
Կյանքում չկա գոնե մեկը, ով սխալված չլինի, և հենց այդ սխալներն են, որոնք ի վերջո հաջողության են բերում. չէ որ եթե չփորձես, երբեք էլ չես իմանա արդյունքը: Միակ սխալն ու միակ իրական ձախողումը ձախողվելուց վախենալն է: Որովհետև յուրաքանչյուր քայլ, որ մենք կատարում ենք, իր արժեքավոր հետքն է թողնում մեր կյանքի վրա: ՈՒ հենց այդ ձախումներն են, որոնց արդյունքում մենք դառնում ենք այն, ինչ կանք: Այնպես որ, նախաձեռնող եղեք ու մի թաքնվեք: Եթե թաքնվեք՝ ոչինչ էլ չեք անի ու չեք հարգի ձեզ դրա համար, ինչը, հավատացեք, որ կարևոր է:
Կյանքը զվարճալի է: Ամեն ինչ կարող է այստեղ լինել մի պահ ու անհետանալ հաջորդ պահին: Եթե ինչ-որ կարևոր մի բան ես ուզում անել՝ դա պետք է անել հենց հիմա, հենց այս պահին: Եվ հիշեք՝ ոչ ոք էլ երբեք չունի պատրաստ լինելու զգացումը, և մինչ դուք տատանվեք ու մտածեք, թե պատրաստ չեք, հնարավորությունները կսպառվեն, ժամանակն էլ երբեք չի սպասի, այնպես որ, կրկին պետք է նշել` նախաձեռնող եղեք:
Քո կյանքը մի քանի մասերի է բաժանված, բոլոր այս մասերը պետք է հավասարակշռության մեջ լինեն միմյանց հետ, այլապես կարող են քանդվել: Ինչպես կարող ես միշտ հասնել ուրիշներին ու ուժեղ լինել բոլորի համար, երբ տկար ու ուժասպառ ես:
Հանգիստ քնիր, լավ սնվիր, հետևիր առողջությանդ, անձնական կյանքիդ: Եվ հիշիր՝ եթե ինքդ քո մասին հոգ չտանես ու ուժասպառ լինես, չի լինի այն մեկը, ով կհասնի մյուսներին ու կօգնի: Դու պարտավորված ես ինքդ քո մասին հոգ տանելու:
Նախանձ մարդիկ չարությամբ են լցվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն մի բան, որ իրենք չունեն, և ուզում են ունենալ:
Եթե դու չարությամբ լցված փորձես վնասել ինչ-որ մեկին, դու դրանով կվնասես ինքդ քեզ: Ինչպես ուզում ես, կոչիր դրան` կարմա կամ մեկ այլ բան, սակայն դա ճշմարտություն է:
Փոխարենը գնա ու հարցրու այդ մարդկանց, թե ինչպես են հասել իրենց ուզածին: Կյանքում չկա մի բան, որին հնարավոր չի լինի հասնել, գնա ու սովորիր, թե ինչպես է պետք դա անել ու առաջ շարժվիր:
Շատ մարդիկ են բողոքում ու ավելացնում` ոչինչ հնարավոր չէ անել: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է այդպես:
Եթե ինչ-որ բան սխալ է, դու պետք է բողոքես, սակայն ոչ այն դեպքում, երբ չունես դրա լուծումը:
Դու պարզապես միս ու ոսկոր չես, դու շատ ավելին ես` հոգևոր էակ: Եթե դու պարզապես միս ու ոսկոր լինեիր չէին ստեղծվի այն արվեստի աշխատանքները, որոնք այդքան ոգեշնչանք են պարունակում իրենց մեջ:
Կովերը չեն հորինում երաժշտական գլուխգործոցներ: Մենք կենդանիներ չենք, մենք շատ ավելին ենք:
Մյուսներին մեղադրելը սխալ է ու բացասական, սուտ է, որով մենք ինքներս մեզ խաբում ենք: Յուրաքանչյուր բան, որ մեր կյանքում պատահում է, մեր քայլերի ու մեր ընտրության հետևանքն է: Եվ եթե ինչ-որ բան սխալ է՝ սա դեռ չի նշանակում, որ մենք վատ մարդ ենք, ոչ: Սխալներ բոլորս ենք կատարում ենք. դրանք մեզ սովորեցնում են ճիշտ ապրել: