Հենրիկ Մալյանն այդպես էլ չնկարեց Կոմիտասին նվիրված ֆիլմը


19:18 , 19 հուլիս, 2012

Շատ տարիներ Հենրիկ Մալյանի միտքը զբաղված էր մեծ Կոմիտասին նվիրված ֆիլմ ստեղծելու գաղափարով: Գրեց սցենարը, սկսեց ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները:

Բայց...Չնկարեց: Բանադրեցին, վատաբանեցին, քրքրեցին, վիրավորեցին: Ու շատ դառնացավ Հենրիկը, խռովեց բոլորից,խռովեց ինքն իրենից:  Չվերականգնեց ընդհատված աշխատանքը: Ասաց,-Դերակատարներ չեմ գտնում: Ասաց, -Պոլիս է պետք, Փարիզ ու Բեռլին,,,
Ասացին, -Պոլիս,Փարիզ ու Բեռլին փնտրիր Խորհրդային Միության տարածքում: Ասաց, -Չեմ կարող,,,,,,,,,,,Ու մահացավ առանց իր երազանքը ի կատար ածելու: Դա Մալյանի օրոք,,,,,,Իսկ հիմա՞...Հիմա էլ չկա Սովետական Միությունը,,,,,,հիմա խանգարող հանգամանքներ չկան,,,,,,,,Տարեկան շատ ֆիլմեր են նկարահանվում, բայց չկա ֆիլմ Կոմիտասի մասին: Անառարկելի է,որ Կոմիտասի ամբողջ կյանքը հրաշալի ֆիլմի սյուժե է : Բացի դրանից ֆիլմին հաջողություն կբերի հանդասատեսի մեծ ոգեվորությունը: Ցանկացած հայ անհամբերությամբ է սպասում այդ ֆիլմին:Եթե մի ուրիշ երկիր ունենար Կոմիտաս, այժմ հազարավոր ֆիլմեր կլինեին նրա մասին,համոզված եմ,,պիտի գնահատենք այն հարստությունը, որը ունենք:Ցածրակարգ ու աննպատակ սերիալներից հոգնած հայ հանդիսատեսի համար դա մեծ նվեր կլինի: Մեծ խնդրանք ռեժիսորներին՝ նկարահանեք ֆիլմ Կոմիտաս Վարդապետի մասին: