11:16 , 22 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
2014թ. հունվար-մարտ ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 351 300 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 306 467 ուղևորի համեմատ:
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տեղեկատվության համաձայն` նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 164 807 մարդ` 2013 թվականի 141 192-ի դիմաց: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 186 493 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 218-ով ավելի է:
Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2222 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-մարտին՝ 2523 տոննա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ