Իսրայելը կողմ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ԱԳ նախարար


09:00 , 22 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը նպաստելու ցանկության մասին՝ երկու երկրներին էլ համարելով հրեական պետության բարեկամներ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Նախօրեին նախարարը Երուսաղեմում հանդիպել է Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի հետ, ով նաև առաջադրվել է մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին:

«Ես կցանկանայի նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Երկու պետություններն էլ բարեկամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ: Մեր երկրում ռուսների և ուկրաինացիների մեծ համայնքներ կան: Մեզ համար առաջնային է երկու երկրների, երկու եղբայր ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը:

«Ես երկու ժողովուրդներին էլ մաղթում եմ հնարավորինս շուտ վերադառնալ համագործակցության, նորմալ եղբայրական հարաբերությունների: Ինձ թվում է՝ դա բխում է մոլորակի բոլոր ողջամիտ մարդկանց շահերից»,- հավելել է նա: