00:17 , 22 ապրիլ, 2014Esem.am-ը գրում է.
Դերասան-ամուսիններ Գագիկ Մկրտչյանի և Լիդիա Գրիգորյանի առաջնեկի լույս աշխարհ գալու ևկնունքի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երեկ՝ Սուրբ Զատկի օրը, նրանք նշել են իրենց որդու ատամհատիկը:

Լիդիայի փոխանցմամբ՝ ութ ու կես ամսական Էդուարդն օրեր առաջ է հանել իր առաջին ատամը: «Ապրիլի 15-ին նա ծակեց առաջին ատամը, իսկ օրեր անց՝ նաև երկրորդը, քանի որ երկու օրից ամուսինս հյուրախաղերով մեկնելու է երկրից, որոշեցինք հենց Զատկի օրը կազմակերպել տղայիս ատամհատիկը»,- փոխանցեց Լիդիան, ում խոսքով՝ իրենց տունը փոքր է, շրջապատը՝ մեծ, այդ պատճառով էլ ատամհատկի արարողությունը կազմակերպել են ռեստորաններից մեկում: Երիտասարդ մայրիկը պատմեց, որ պահպանել են բոլոր ավանդույթները, իսկ փոքրիկ Էդուարդն իր առջև դրված իրերից ընտրել է մկրատը: «Որոշել էի ոչ թե թղթիկների վրա գրել մասնագիտություններ, այլ հենց իրեր դնել նրա առաջ: Տղաս ընտրեց հենց իր մկրատը. հավանաբար, որովհետև այն ծանոթ էր իրեն»,- ասաց Լիդիան՝ նշելով, որ միայն ատամհատիկից հետո է իմացել, որ պետք է ընտրեր երեխայի համար անծանոթ իրեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ