Հայաստանի և հայ ժողովրդի փրկությունը՝ Հայրենիք-Սփյուռք ազգային համերաշխության մեջ է


21:35 , 21 ապրիլ, 2014

Հայաստանի և հայ ժողովրդի փրկությունը՝ Հայրենիք-Սփյուռք ազգային համերաշխության, ազգային միասնության, փոխադարձ սիրո և հարգանքի կայացման մեջ է: Միայն ու միայն միացյալ ուժերով կարելի է փրկել հայոց պետականությունը, կիսամեռ տնտեսությունը, երկրի պարպումը: Իսկ սրան հասնելու համար, գործը պետք է սկսեն և հետագայում մասսայականացնեն, այս գաղափարին հավատացող երկու հատվածներում ապրող հայորդիները: Առանց այս քայլի, հայության զույգ հատվածները անճարակ իրար նայելով, ախ ու վախ անելով մաշվելու են գնան անհայտություն...