20:25 , 21 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ամերիկացի կենսաբանները պարզել են միզապարկի ինվազիվ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը՝ ասված է Nature Cell biology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Քաղցկեղի այդ տեսակը կոչվում է ինվազիվ, որովհետև ուռուցքն աճում է միզապարկի պատին և տարածվում մկանային շերտեր ու հարակից այլ կառուցվածքներ:
Հետազոտության արդյունքում, որը գիտնականները կատարել են մկների վրա, պարզվել է, որ միզապարկի ինվազիվ քաղցկեղի առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառը N-բուտիլային-N նիտրոզամին (4-hydroxybutyl) (BBN) նյութի ազդեցությունն է միզապարկի լորձաթաղանթի բջիջների վրա:
Այդ նյութը պարունակվում է, օրինակ, ծխախոտի ծխի մեջ: