Պուտինը ստորագրել է Ղրիմի թաթարների, հայերի և այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր


16:20 , 21 ապրիլ, 2014

Պուտինը ստորագրել է Ղրիմի թաթարների, հայերի և այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիրPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ստալինյան բռնաճնշումներից տուժած Ղրիմի թաթարների, հայերի, գերմանացիների և հույների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր, հաղորդում է «Լենտա.ռու» լրատվական գործակալությունը:

«Կցանկանայի տեղեկացնել գործընկերներին, որ ստորագրել եմ Ղրիմի ղրիմ-թաթարական բնակչության, հայ բնակչության, գերմանացիների, հույների և ստալինյան բռնաճնշումներից բոլոր տուժածների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ այդ հրամանագրում ներկայացված են որոշ տարածքների սոցիալ-տնտեսական բարեկարգման միջոցառումներ, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին, անգամ տասնամյակներով լքված են եղել և չեն ձևակերպվել ինչպես իրավաբանորեն, այնպես էլ չեն զարգացել սոցիալապես, այլ միայն հետընթաց են ապրել:

Նշենք, որ ռեաբիլիտացիա իրավաբանորեն նշանակում է նախկինում ոտնահարված բոլոր իրավունքների և բարի համբավի ամբողջական վերականգնում, ինչպես նաև նախկինում այս կամ այն արարքի մեջ անհիմն մեղադրանքների անվավեր ճանաչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ