Լենա Ղազարյանի հաղթանակն ու «Փակուղու» իրական պատմությունը


16:14 , 21 ապրիլ, 2014

Esem.am-ը գրում է.

«Պրեմիերա» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն արդեն հայտնի է. նա  Լենա Ղազարյանն է՝ Տիգրան Աթայանի «Փակուղի» երգով: Լենան ESem.am-ի հետ մեծ ոգևորությամբ խոսեց հաղթանակի մասին:)

«Հրաշք զգացողություններ ունեի: Ոչինչ չէի զգում այդ պահին, աչքերիս դիմացը սպիտակել էր և միայն մայրիկիս  էի նայում, նրա աչքերից արցունքներ էին գլորվում, ու, անկախ ինձնից, ես էլ սկսեցի արտասվել: Իհարկե, դրանք ուրախության արցունքներ էին,- ասաց երիտասարդ երգչուհին և հավելեց,- հաղթանակը շատ լավ բան է, մաղթում եմ, որ բոլորը զգան՝ ինչ է դա, քանի որ այդպիսի հրաշք զգացողություն շատ քիչ է լինում կյանքում»:

«X factor» նախագծում Լենան հաղթանակի շեմին էր, նա զբաղեցրեց երրորդ տեղը, «Պրեմիերայի» ժամանակ նա առաջին անգամ ճաշակեց հաղթանակի համը. ««X factor»-ի ժամանակ մի քիչ լարվածություն կար, սակայն շատ քիչ էի կոտրվել, «Պրեմիերան» ամեն բան գցեց իր տեղը:)»: Լենայի խոսքով՝ քրտնաջան աշխատել է, որ մինչև վերջ մնա նախագծում, և երգը սիրվի: «Երբ ստացա «Պրեմիերային» մասնակցելու առաջարկ, բոլոր ուժերս կենտրոնացրի դրա վրա»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ