Ադրբեջանագետը` հայ գերուն առանց խոշտանգումների վերադարձնելու Ադրբեջանի քայլի մասին


14:31 , 21 ապրիլ, 2014

Ադրբեջանագետը` հայ գերուն առանց խոշտանգումների վերադարձնելու Ադրբեջանի քայլի մասինPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական գերության մեջ հայտնված ծերունի Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական կողմը խոշտանգված հետ հանձնեց: Այդ խոշտանգումների վերաբերյալ աղմուկ բարձրացավ, ինչից հետո այդ երկրում հայտնված երկրորդ գերի Արսեն Խոջոյանը հայրենիք վերադարձավ անհամեմատ ավելի լավ վիճակում:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները մտածեցին` պետք չէ գազանի իմիջ ձեռք բերել միջազգային հանրության աչքերում:

«Հակառակը, ցույց տալ, որ տեսեք մեզ մոտ գերի է ընկել և հետ ենք վերադարձնում առանց խոշտանգումների: Իրենք այդ ամենը կարողանում են ներկայացնել և ճիշտ ներկայացնել` թե ԶԼՄ-ներով, թե միջազգային հարթակներում: Քարոզչական առումով նրանք վատ չեն աշխատում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ