Սիրիայի խորհրդարանի մոտ ականանետային կրակի հետևանքով 5 մարդ է զոհվել


12:39 , 21 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խորհրդարանի շենքի մոտ ականանետային կրակի հետևանքով 5 մարդ է զոհվել, տեղեկացնում է The Daily Star-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը: Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքից ընդամենը 100 մետր հեռավորության վրա: Սիրիայի ապստամբ խմբերից ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի վերցրել իր վրա: