Սուրբ հարության օրը Ջիբրալթարը մնացել է առանց էլեկտրականության


11:08 , 21 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Կիրակի՝ Սուրբ հարության տոնակատարության ժամանակ, Ջիբրալթարի ողջ տարածքը (բրիտանական անդրծովյա տարածք) մնացել էր առանց էլեկտրականության: Էլեկտրամատակարարման վերականգնումը մասնագետներից պահանջել է 8 ժամ:

Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառը հրդեհն էր, որը բռնկվել էր «Ուոթերփորթ» ընկերության էլեկտրակայանում՝ փոխանցում է ITAR-TASS-ը: Նախնական տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել գեներատորի անսարքության պատճառով:

Միջադեպի հետևանքով մեծ վնաս են կրել մասնավոր ընկերությունները, որոնք զբաղվում են առցանց ռեժիմով ազարտային խաղերով ու բուքմեյքերությամբ: Մի քանի ժամով խաղադրույքների ընդունումը դադարեցվել է: Խաղային բիզնեսով է զբաղված Ջիբրալթարի 330 հազար բնակիչներից մոտ 2500-ը: