Հայտնաբերվել են Մոնա Լիզայի մարմնի մասունքները (ֆոտո)


14:01 , 19 հուլիս, 2012

Ֆլորենցիայում հնագետները հայտնաբերել են աշխարհահռչակ գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոց Մոնա Լիզայի դիմանկարի բնորդուհի` Լիզա Գերարդինիի մարմնի մասունքները: Մոտ մեկ տարի տևած որոնումների արդյունքում գտնվել են մարմնի նոր հատվածներ: Մինչ այդ հայտնաբերվել էր Գերարդինիի գանգը և մի քանի ոսկորներ: Դրանք գիտնականների և հնագետների հավաստմամբ պատկանոմ են Գերարդինիին:

Հիշեցնենք, որ Մոնա Լիզայի կտավը գտնվում է Լուվրում: Դա Վինչին այն նկարել է 1503-1505թթ.: