00:48 , 20 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Հարավպակիստանյան Կարաչի քաղաքում մահափորձ է կատարվել Geo News ալիքի լրագրող Համիդ Միրի վրա, ով 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո առաջինն է Ուսամա բեն Լադենից հարցազրույց վերցրել: Այս մասին են տեղեկացնում պակիստանյան ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ մոտոցիկլետներով չորս անհայտ մարդիկ կրակ են բացել լրագրողի մեքենայի վրա այն պահին, երբ նա Կարաչիի օդանավակայանից Geo News-ի գրասենյակ է մեկնել: Արդյունքում լրագրողը հրազենային վնասվածքներ է ստացել:
Ներկա պահին նա հիվանդանոցում է գտնվում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Միրը բեն Լադենից երեք անգամ հարցազրույց է վերցրել: Արդյունքում նա բեն Լադենի մասին կենսագրական գիրք է գրել: