00:11 , 20 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Ֆինանսական կենտրոնի հավակնորդը պատվավոր հյուրերին ներկայացնելու բան ունի: Կենտրոնական բանկի` Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնն արդեն դարձել է միջազգային մակարդակի հանդիպումների ու մասնագիտական քննարկումների հարթակ: Ի՞նչ հեռանկար ունի Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում: Պատասխանների հնարավոր սցենարները գլխավոր դրամատունը երկրի ղեկավարին է ներկայացնում:
Տավուշի մարզում հաջորդ ֆինանսական կենտրոնը կառուցվում է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հարկերով, տուրքերով և այն ամենով ինչ վերաբերում է պետական եկամուտներին: ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011-ին: Այժմ ավարտի փուլն է` ներքին հարդարման, ու ժամանակակից ինժեներական համակարգերի տեղադրման: Երկրի ղեկավարին ներկայացնում են նախագծերը: Միջազգային կարգավիճակ ստանալու դեպքում, այն կրթօջախ կդառնա նաև այլ երկրների հարկային մասնագետների համար: Դասընթացներն էլ կկազմակերպեն միջազգային փորձագետների մասնակցությամբ: Ուսուցման առաջին աստիճանից` հարկային ոլորտի ապագա մասնագետների պատրաստման մագիստրոսական ծրագրից մինչև երրորդ աստիճանը` աշխատակիցների համար միջազգային կրթության ապահովում: ՊԵԿ-ի եռաստիճան ուսուցման ծրագիրը առաջիկայում կդառնա իրականություն: Դիլիջանյան ուսումնական կենտրոնը ամբողջովին պատրաստ կլինի 2015-ի սկզբին: Այն կլինի նաև բաց հարթակ տարածաշրջանային ու միջազգային գիտաժողովների համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ