20:49 , 19 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Մայլի Սայրուսի երկրպագուներն այս շաբաթ ունեին տխրելու առիթ՝ մի քանի օր առաջ երգչուհին հոսպիտակացվել է ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Բացի այն, որ երկրպագուներն անհանգստացած են նրա առողջությամբ, նրանք բաց կթողնեն աստղի ելույթը Bangerz համաշխարհային շրջագայության ընթացքում: Մեկը մյուսի հետևից Սայրուսը չեղյալ է հայտարարում տարբեր քաղաքներում համերգները:
Ամենավատն այն է, որ բժիշկները չեն կարողանում հստակ պատասխանել, թե երբ կապաքինվի երգչուհին: Բուժումը կարող է տևել 5-27 օր: