16:16 , 19 ապրիլ, 2014Lragir.am-ը գրում է.
2013թ. ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, կազմել է 1 մլրդ 869 մլն 788 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում՝ 2012թ. համեմատ գրանցվել է փոխանցումների աճ՝ 2013թ. կազմելով նախորդ տարվա ծավալների 110,8 տոկոսը:
2013թ. Գերմանիայից փոխանցումների ծավալը 2012թ. համեմատ կազմել է 131,8 տոկոս, ԱՄՆ-ից՝ 123,3 տոկոս, Ֆրանսիայից՝ 121,6 տոկոս, ՌԴ-ից՝ 111,2 տոկոս, Ղազախստանից՝ 105,4 տոկոս, Իսպանիայից՝ 102 տոկոս:
Մեծ Բրիտանիայից դրամական միջոցների ներհոսքը 2013թ. եղել է անփոփոխ՝ 8 մլն 510 ԱՄՆ դոլար:
2012թ. համեմատ` 10,9 տոկոսով նվազել է Ուկրաինայից դրամական փոխանցումների ծավալը՝ կազմելով 17 մլն 19 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես և նախկինում, գումարի հիմնական մասը՝ 1 մլրդ 606 մլն 643 հազար ԱՄՆ դոլարը կամ ընդհանուր գումարի 85,9 տոկոսը, փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից:
82 մլն 60 հազար ԱՄՆ դոլար կամ ընդհանուր գումարի 4,4 տոկոսն ստացվել է ԱՄՆ-ից, 23 մլն 758 հազար ԱՄՆ դոլարը կամ ընդհանուր գումարի 1,3 տոկոսը՝ Ղազախստանից: