11:56 , 19 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ամերիկյան Los Angeles Times թերթի կենտրոնակայանի շենքում ձերբակալվել է զինված տղամարդ: Այս մասին ասվում է պարբերականի թվիթերյան էջում:
Տղամարդը, ով մոտ 20 տարեկան է, սպառնացել է կրակ բացել շենքի երրորդ հարկում, որտեղ գտնվում է թերթի խմբագրությունը: Նա շենքում տարածք վարձակալած ընկերություններից մեկի աշխատակիցն է:
Ականատեսների վկայությամբ՝ ձերբակալությունը կատարվել է առանց որևէ կրակոցի: Ոստիկանները նախազգուշական նկատառումներով խուզարկում են շենքը: