11:24 , 19 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ քննարկել է Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան հայտարարության իրագործումը: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն պայմանավորվածությունները իրագործելու առումով: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով պետդեպարտամենտին:
«Քերին հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կլինեն կենսականորեն կարևոր, որոնց ընթացքում բոլոր կողմերը պետք է իրագործեն փաստաթղթի պայմանները՝ հատկապես նրանք, որոնք վերաբերում են ապօրինի զինված խմբերի զինաթափմանը, ինչպես նաև գրավված շենքերի ազատմանը. դրանք պետք է վերադարձվեն սեփականատերերին: ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի աջակցությամբ մոնիթորինգային հատուկ առաքելությունը այստեղ գլխավոր դեր կխաղա»,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: