Յանուկովիչի դեմ քրեական գործ է հարուցվել Գլոդոմորի ցեղասպանությունը չճանաչելու համար


00:02 , 19 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության չարաշահման մեղադրանքով: Մասնավորապես` նա մեղադրվում է «1932-1933 թվականներին Ուկրաինայում Գոլոդոմորը ցեղասպանություն չճանաչելու» մեջ: Այս մասին նշվում է դատախազության կայքում:

«Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում տեղեկություններ են հայտնվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և այլ նախկին պաշտոնյաների կողմից իշխանության չարաշահման մասին»,- ասվում է կայքում:

Հստակեցվում է, որ «քրեական հայցը ձևակերպվել է Ուկրաինայի երկու քաղաքացիների դիմումի հիման վրա, որտեղ նշվում է, որ 2012-213 թվականներին վերոնշյալ անձանց կողմից իշխանության բազմաթիվ չարաշահումներ են տեղ գտել»:

Մասնավորապես` խոսքը վերաբերում է «1932-1933 թվականներին Ուկրաինայում Գլոդոմորի ցեղասպանությունը չճանաչելուն, քաղաքական ընդդիմության առաջնորդներին և լրագրողներին հետապնդելուն», ինչպես նաև «իշխանության նախկին ղեկավար և իրավապահ մարմինների բարձիթողի կոռուպցիոն գործողություններին»: