Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը


21:01 , 18 ապրիլ, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ