Յուրա Մովսիսյան. Չկա այնպիսի մի թիմ, որին չկարողանանք հաղթել


22:34 , 18 հուլիս, 2012

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PROспорт-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չկա այպիսի թիմ, որին չկարողանա հաղթել Հայաստանի հավաքականը:

- Մենք ֆանտաստիկ թիմ ունենք: Բոլորը երիտասարդ են, ցանկանում են հաղթել, հավատում են իրենց ուժերին: Սլովակիայի հետ խաղերում մենք 7 գոլ խփեցինք: Եթե մեզ հավատան, ապա կհաղթենք Իտալիային: Չկա այնպիսի մի թիմ, որին չկարողանանք հաղթել,- հայտարարել է 24-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: