19:02 , 18 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Էվերեստում ապրիլի 18-ին առնվազն վեց մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով, մի քանիսը վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում է Կիոդո գործակալությանը, զոհվածներից երկուսը նեպալցի ուղեկցորդներ են:
Վաղ առավոտյան ձնահյուսը ծածկել է այն արահետը, որը տանում է դեպի մոտավորապես 6400 մետր բարձրության վրա գտնվող վրանաճամբար: Փրկարարները ենթադրում են, որ ձյան տակ կարող են լինել ևս մի քանի մարդ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: