11:56 , 18 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքում ականահրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի «Ալ-Մայադին» հեռուստակայանին:
Երեկ հաղորդվում էր, որ կրակի տակ են հայտնվել արևմտյան Մայսալուն, Սուլեյմանիա, Մայդան և Ջամիա ալ-Զահրա թաղամասերը:
Զոհերի մեջ կան երեխաներ, առնվազն 80 մարդ վիրավորվել է: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից շատերի վիճակը բժիշկների հավաստմամբ ծանր է:
Հալեպի մի շարք թաղամասերում մարտերը շարունակվում են: Քաղաքի մեծ մասում գիշերը էլեկտրականություն չի եղել: