Բրիտանիայի վարչապետին մեդուզա է կծել


10:52 , 18 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Կանարյան կղզիներում ընտանիքի հետ հանգիստն անցկացնող Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին մեդուզա է կծել: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը: 

Դեպքը տեղի է ունեցել Լանսարոտե կղզում: Ականատեսների վկայությամբ՝ հանգստացողներից մեկը հայտարարել է, որ ծովում մեծ թվով մեդուզաներ կան, որից հետո Քեմերոնը երեխաներին հանել է ջրից, իսկ ինքը նորից մտել լողալու: 

Թե կոնկրետ ինչ տեսակի մեդուզա է կծել վարչապետին, հայտնի չէ: Քեմերոնին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ բժշկական օգնության կարիք չի եղել: 

47-ամյա Քեմերոնը Կանարյան կղզիներում հանգստանում է կնոջ՝ Սամանտայի և երեք երեխաների հետ: Նրանք Բրիտանիա կվերադառնան առաջիկա հանգստյան օրերին: