10:44 , 18 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Իրանը պատրաստ է հակահարված տալ ցանկացած ագրեսորի: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով Բանակի օրվա կապակցությամբ:
«Համաշխարհային տերությունների հետ բանակցություններում (միջուկային ծրագրի շուրջ-1in.am) մենք հայտարարել ենք և հայտարարում ենք, որ մեր երկիրը չի ձգտում թշնամանքի ու պատերազմի,- ասել է նախագահը:- Զինված ուժերի հզորությունն ու աջակցությունը մեր բանկցողներին օգնեցին հաջողությամբ առաջ տանել երկրի շահերը: Իրանի բանակը ամբողջ տարածաշրջանում կայունութան և անվտանգության գրավական է»:
Թեհրանում ավանդույթի համաձայն տեղի է ունեցել ռազմական շքերթ, որի ժամանակ ներկայացվել է իրանական բանակում սպառազինության հանձնված նոր զենք:
Հարկ է նշել, որ 1992թ.-ից Իրանն արտադրում է տանկեր, զրահափոխադրամիջոցներ, ինչպես նաև հրթիռային տեխնիկա և ռազմական ինքնաթիռներ: