Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է. Մարկես (աֆորիզմներ)


09:32 , 18 ապրիլ, 2014

Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է. Մարկես (աֆորիզմներ)Life.panorama.am-ը գրում է.

«Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր:

Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում: Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:
 
Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես»,-Գաբրիել Գարսիա Մարկես:

1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:

3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:

5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:

6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:

7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:

8. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:

9. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:

10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:

11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:

13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:

14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:

15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:

16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

17. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ