Ով հասցնում, «թռնում» է խորտակվող նավից


23:57 , 17 ապրիլ, 2014

Եթե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու այլ ուժերի հետ համագործակցությունը հիմնված էր էն սկզբունքի վրա, որ իշխանական բուրգը ճաքեր ա տալու ու ցանկացած ճաք օգուտ ա լինելու ժողովրդի համար, ապա էդ դեպքում կարաք ինձ բացատրեք, թե ի՞նչ տարբերություն կա էդ ուժերի ու ՕԵԿ-ի միջև: Տարբերությունը է՞ն ա, որ ՕԵԿ-ը նրանցից ուշ ա «թռնում», թե՞ որ ՕԵԿ-ի «թռնելուն» չպիտի հավատանք: «Թռնելուց» հետո ԲՀԿ-ն հոտնկայս Սերժի կենցն ա խմում, ՀՅԴ-ն էլ հայտարարում ա, որ Սերժը մեզ թշնամի չի: ՕԵԿ-ը ինչո՞վ ա պակաս, կամ ավել: ՕԵԿ-ն էլ հերթական ճաքն ա: Փոխանակ գրավեք, վանում եք... + 5 պատգմավոր:

Իսկ եթե լուրջ, ապա եթե բանը հասել ա նրան, որ նույնսիկ ԱԽՔ-ն ա «թռնելու» ճամփան բռնել, ապա էդ երկու բան կարա նշանակի.
1. կամ ՀՀԿ-ի ու Սերժի դիրքերը այլ կարգի ուժեղ են, ուստի նրանց կոալիցիյա պետք չի ու արհեստական ընդդիմությունների ստեղծմամբ են զբաղված.
2. կամ նրանք այլ կարգի թույլ են ու ով հասցնում «թռնում» ա խորտակվող նավից:

Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, կարելի ա ենթադրել, որ ավելի բարձր ա 2-րդ տարբերակի հավանականությունը, իսկ նման իրավիճակում անխուսափելի կլինի արդեն ՀՀԿ-ի ներքին փլուզումը:

հ.գ. գձե՞ գառանծիի, տովարիշչի, գձե՞