Հայտնիների ճանաչված զավակները՝ Արման Նշանյան. «Հայրիկի հետ լինում են դժվար պահեր»


22:50 , 17 ապրիլ, 2014

Պտուղը ծառից հեռու չի ընկնում

Թվում է, թե հայտնի ընտանիքի զավակ լինելը պետք է կյանքը հեշտացնի կամ ճանապարհ հարթի:

Ի՞նչ են նրանք մտածում այս մասին, արդյո՞ք նրանք օգտագործում իրենց ընտանիքի անունը, հե՞շտ է հայտնի արվետագետի զավակ լինելը: Այս և այլ հարցերին կանդրադառնանք մեր այս և հետագա  հրապարակումներում:

ArmՏtar.am-ն այսուհետ ձեզ կներկայացնի  «Հայտնի ընտանիքի հայտնի զավակները» խորագրով հարցազրույցներ: Այսօրվա մեր հերոսը դերասաններ Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի որդին՝ դերասան, երգիչ Արման Նշանյանն է:

Արմանը  նույնիսկ չի մտածել դերասան դառնալու մասին:

Ես երբեք չեմ մտածել , որ կընտրեմ այս մանասգիտությունը: Մեծացել եմ մի տանը, որն արվեստի գազանանոց կարող էր համարվել: Իրոք խենթանոց էր տարիներ շարունակ և երբ մեծացա տեսնելով այս դժվարությունները, որոնց միջով անցել են ծնողներս՝  ես չցանկացա նույն ճանապարհն անցնել, սակայն տարիներ անց հասկացա՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Արման Նշանյանը անգամ չի կարող ասել՝ օգնել է ծնողների անունը, թե՝ ոչ, բայց, ըստ նրա,  երկար ժամանակ շատերը չեն էլ իմացել, որ նա  Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի որդին է: Դա կամաց-կամաց է բացահայտվել, բայց կան շատ մարդիկ, ովքեր նույնիսկ  մինչ օրս էլ  նրան դիմում են սերիալային կերպարի անունով: 

Շարունակությունն՝ այստեղ