22:32 , 17 ապրիլ, 2014
Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիայի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» առաջիկա մրցաշրջանի համար պատրաստվում է նոր կիսապաշտպան ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է France Football-ը, եթե փարիզյան ակումբը չկարողանա համաձայնեցնել Պոլ Պոգբայի («Յուվենտուս») կամ Էդեն Ազարի («Չելսի») տրանսֆերները, ապա կդիտարկի այլ թեկնածուների:
Թեկնածուների այդ ցուցակում են հայտնվել Մարկո Ռոյսը («Բորուսիա» Դորտմունդ) եւ Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթին»): Հավանական տրանսֆերների ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Ռոյսի վիճակագրությունն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 26 խաղ – 14 գոլ – 10 գոլային փոխանցում:
Տուրեի վիճակագրությունն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 31 խաղ – 18 գոլ – 5 գոլային փոխանցում: