ՕԵԿ-ի Երևանի վարչությունը միաձայն պաշտպանել է կոալիցիային մաս չկազմելու կուսակցության որոշումը


22:19 , 17 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության ապրիլի 17-ին տեղի ունեցած նիստում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները:

Քննարկումների արդյունքում ՕԵԿ Երևան քաղաքի վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը:

Նիստին մասնակցել է վարչության 154 անդամ: