19:42 , 17 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ուկրաինա եռօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ խոսքի ազատության ոլորտում իրավիճակը ուկրաինական շրջաններում հասել է չափազանց վտանգավոր վիճակի: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:
«Խոսքի ազատությունը անվտանգության ոլորտում իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Իմ տեսանկյունից՝ իրավիճակը չափազանց վտանգավոր է, կա իրավիճակի հետագա վատացման ռիսկ, եթե հենց հիմա միջոցներ չձեռնարկվեն այդ ուղղությամբ: Լրագրողների նկատմամբ բռնությանը հարկավոր է անհապաղ վերջ դնել, ու ամբողջ երկրով մեկ պետք է հաստատվի օրենքի գերակայություն»,- ասում է Միյատովիչը:
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ ապրիլի 14-16-ը ԵԱՀԿ ներկայացուցիչն այցելել էր Խարկով, Կիև ու Օդեսա: