«Հայկական ժամանակ». Կառավարություն ձևավորելու նոր չափորոշիչ


09:16 , 17 ապրիլ, 2014

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչները վերջինիս խորհուրդ են տալիս որևէ պայմանով կառավարության նոր կազմում չընդգրկել այն նախարարներին, ովքեր հանրային սկանդալների մասնակից են եղել։

Խոսքը վերաբերում է մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սպորտի նախարար Յուրի Վարդանյանին։ 
Թովմասյանը երկու խոշոր սկանդալի կիզակետում է եղել. նախ՝ ոչ խելամիտ հայտարարություն արեց բերանը կարելով հացադուլ հայտարարած դատապարտյալի մասին և Աժ ոչ իշխանական ուժերի հասցեին ասաց «ղալաթ են արել»։ 
Բնապապանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին խոստացավ նրա ականջները կտրել և տալ ձեռը, ապա և նրան անվանեց լակոտ։ Դե իսկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվեց թմրադեղեր տարածելու մեղադրանքով։ 

Ի դեպ, վերջինիս բացակայությունը կառավարությունում Հովիկ Աբրահամյանին մեծապես կօգնի ԲՀԿ-ի հետ հարաբերություններում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։