12-ամյա աղջիկը և նրա 13-ամյա ընկերը դարձել են Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ ծնողները: Դպրոցի աշակերտուհին, ում անունը չի հրապարակվում, հղիացել էր նախորդ ամռանը, երբ 11 տարեկան էր: Նրա աղջիկը լույս աշխարհ է եկել կիրակի օրը Լոնդոնում: Երեխայի քաշը կազմել է 3.2 կգ: Բարեկամների խոսքով, երեխաները շատ են սիրում միմյանց և ցանկանում են ամուսնանալ, երբ տարիքը թույլ տա դա անել: Անգլիայում ծնողների համաձայնության դեպքում թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանից: