21:52 , 16 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Հունվար, փետրվար ամիսներին յուրաքանչյուր երրորդ և հաջորդ ծնված երեխայի միանվագ նպաստ ստանալու համար դիմում է ներկայացրել շուրջ 700 ընտանիք: 2014 թվականի հունվարի 1-ից երեք և ավելի երեխայի համար միանվագ նպաստը սահմանված է 1 մլն դրամ: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը, 1մլն դրամից 500 հազարը առձեռն չի տրվում երեխայի ընտանիքին, այլ պահվում է, որպես ընտանեկան դրամագլուխ: Ընտանիքը կարող է այդ 500 հազարն օգտագործել կրթական, առողջապահական, հիպոթեկային նպատակներով: Ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված` նախատեսվել է 1 մլն դրամը, այլև պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի մյուս անդամների համար: Ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել մինչև երեխայի չափահաս դառնալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ