20:49 , 16 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում 12-ամյա աղջիկը դարձել է ամենաերիտասարդ մայրիկը: Նա իր 13-ամյա ընկերոջից ունեցել է 3 կիլոգրամից մի քիչ ավելի քաշով առողջ երեխա՝ հայտնում է Metro-ն:
Դպրոցականները, որոնց անունները չեն հրապարակվում, ըստ Բրիտանիայի օրենսդրության՝ դարձել են երկրի ամենաերիտասարդ ծնողները:
Երիտասարդ մայրիկի ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել է, որ դեռահասները «խենթանում են» միմյանց համար և պատրաստվում են միասին մեծացնել իրենց դստերը: «Նորածնի տատիկներն ու պապիկներն ամեն կերպ օգնում են նրանց»:
Ըստ աղբյուրի՝ նորաթուխ ծնողները պատրաստվում են շուտով ամուսնանալ: