19:49 , 16 ապրիլ, 2014Սեուլից մոտավորապես 97 կմ դեպի արևելք գտնվող այս երկհարկանի շինությունը առաջին հայացքից Rolleiflex-ի արտադրության ֆոտոխցիկ է հիշեցնում: Այս շինությունն իրականում ծառայում է իբրև քոֆիշոփ՝ սրճարանի հատուկ տեսակ, որը հիմնականում հանդիպում է Նիդերլանդներում: Քոֆիշոփերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանցում օրենքով թույլատրվում է թմրանյութ վաճառել: Այս յուրահատուկ սրճարանի ներսում ցուցադրված են զանազան վինտաժային ֆոտոխցիկներ ու աքսեսուարներ: Այս սրճարանը կոչվում է «Երազկոտ ֆոտոխցիկ»: Ֆոտոխցիկ հիշեցնող սրճարան հիմնելու գաղափարի հեղինակը ֆոտոխցիկների սիրահար է, ով նախկինում օդաչու է աշխատել Կորեայի Հանրապետության օդուժում: Այս քոֆիշոփը գրավում է թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների ուշադրությունը:
