16:56 , 16 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Մի քանի ամիս առաջ Versace նորաձևության տունը գարնանային արշավ էր սկսել, որի դեմքը դարձավ Լեդի Գագան: Այժմ համացանցում է հայտնվել գովազդային նկարահանումներից նրա լուսանկարներն` առանց ֆոտոշոփի:
Առաջին հայացից աչքի է զարնում, որ նկարները ենթարկվել են գունային կորեկցիայի և ավելի կոնտրաստ են: Քանի որ օրիգինալ նկարներում երգչուհին գրեթե առանց դիմահարդարման է, իսկ վերջնական տարբերակում` դիմահարդարմամբ, պրոֆեսիոնալ ռետուշ անողները ենթադրում են, որ նախնական նկարներն արվել են այն ժամանակ, երբ լուսանկարիչը կարգավորում էր լույսը և պատրաստվում իր աշխատանքը կատարելուն:
Երգչուհու կեղծամը նույնպես հիշեցնում է բնական մազեր, իսկ ձեռքերը վերջնական տարբերակում ավելի նուրբ են երևում:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ