Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի դեսպանին


16:16 , 16 ապրիլ, 2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Իրաքի դեսպանին168.am-ը գրում է.

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ