16:10 , 16 ապրիլ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Եվրոպական քաղաքագիտական կենտրոնում քննարկել են արևելյան գործընկերության ծրագիրը, դրա վրա ուկրաինական զարգացումների ազդեցությունը: Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկմանը հայտարարել է, որ Եվրոպայի միավորումը դեռ ավարտված չէ և Եվրամիության ընդլայնումը չի կարելի ավարտված համարել: Քննարկմանը տեսակետ է հնչել, որ Ուկրաինական իրադարձությունների ֆոնին անհրաժեշտ է ստեղծել նոր պլատֆորմ Եվրամիության և նրա արևելյան գործընկերների միջև:
- Որոշ երկրներ չեն կարող մի կողմ քաշվել, նրանց պետք է տեղավորել եվրոպական գնացքում: Եվրամիության դիրքորոշումն այն է, որ դա ճշմարիտ ուղի է նաև Հայաստանի համար, - ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը:
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ուկրաինական իրադարձությունների հետևանքով կարող են տուժել արևելյան մյուս գործընկերները: Եվրոպայում քննարկում են արևելյան գործընկերների հետ նոր, ավելի խորը գործակցություն հաստատելու ուղիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ