15:47 , 16 ապրիլ, 201425 Կապույտ կետի լեզուն ավելի ծանր է, քան հասուն փիղը:

24 Կայսերական արու պինգվինները առանց սնվելու կարող են դիմանալ մինչև երկու ամիս՝ պահպանելով ձվերը, մինչ էգ պինգվինները գնում են սնվելու:

23 5սմ երկարություն ունեցող թունավոր ոսկեգույն գորտը բավականաչափ թույն ունի՝ 10 հասուն մարդու սպանելու համար:

22 Գալապագոսյան կրիան օրեկան քնում է 16 ժամ ու առանց ուտելիքի ու ջրի կարող է դիմանալ մինչև մեկ տարի:

21 Ստորջրյա ժայռերի վրա տեղավորվելուց հետո հսկայական ոստրեն այլևս երբեք չի շարժվում իր տեղից:

20 Մրջնակերերը կարող են օրեկան մինչև 35.000 մրջյուն ուտել:

19 Ճանճերը բզզում են «Ֆա» մաժորի ձայնով:

18 Կուղբերի ատամները երբեք չեն դադարում աճել: Նա ստիպված է ծամել ծառերի կոճղերն ու ճյուղերը, որպեսզի կանխի ատամների երկարելը:

17 Լվերը կարող են ցատկել իրենց մարմնից 100 անգամ ավելի երկար տարածության վրա:

16 Բևեռային արջերը իրենց սպիտակ մորթու տակ սև մաշկ ունեն՝ արևի ճառագայթներն ավելի լավ կլանելու համար:

15 «Պորտուգալացի պատերազմի թունավոր մարդը» իրականում կենդանի է, որը բաղկացած է 4 առանձին օրգանիզմներից, որոնք հայտնի են որպես սիֆոնոֆոր:

14 Թիթեռները համը զգում են իրենց ոտիկներով:

13 Դելֆիննեը միմյանց անուններով են կանչում:

12 Նրանք կարողանում են նաև իրերին անուններով անվանել:

11 Բացառությամբ բնադրելուն՝ սովորական ծիծեռնակները իրենց ողջ կյանքն անց են կացնում օդում՝ սնվելով թռիչքի ժամանակ օդում որսած միջատներով:

10 Ոսկեգույն ձկները իրենց գույնը կորցնում են թույլ լուսավորության տակ: Ինչպես և մարդիկ, իրենց պիգմենտները պահպանելու համար նրանք արևային լույսի կարիք ունեն:

9 Ֆլամինգոները կարողանում են սնվել միայն գլուխները կախած վիճակում:

8 Բևեռային բոլոր արջերը ձախլիկ են:

7 Չղջիկները միշտ դեպի ձախ են թռչում, երբ դուրս են գալիս քարանձավից:

6 Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է դեպի հետ թռչել:

5 Մուրճաձև գլուխ ունեցող շնաձուկը կարող է մի ամբողջ 15 րոպե ամբողջովին անշարժանալ՝ շրջվելով իր փորիկի վրա:

4 Սկյուռիկները կարող են մինչև 10.000 ընկույզի թաքստոց հիշել:

3 Աշխարհի ամենածեր կենդանին, որը հայտնի է, Մինգն է՝ 405 տարեկան ոստրեն, որը հայտնաբերվել է 2007թ.-ին:

2 Ուտիճները կտրված գլխով կարող են ապրել մինչև մի քանի շաբաթ: Ի վերջո, չսնվելու հետևանքով դրանք մահանում են:

1 Խխունջը կարող է քնել մինչև 3 տարի:
