Սերժ Թանգյանը հայաստանյան համերգից մեկ տարի անց խոսում է իր վերջին ալբոմի՝ «Հարակիրիի» մասին (Հարցազրույց Civilnet-ին)


12:45 , 18 հուլիս, 2012

Սերժ Թանգյանը ՍիվիլՆեթին հրաշալի հարցազրույց է տվել: Խորհուրդ կտայի դիտել: 
Սերժը իրոք մի ամբողջ սերնդի համար խորհրդանիշ է: Ես հպարտ եմ, որ նա Սիվիլիթաս հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ է:
Իմ՝ նախարար եղած ժամանակ, երբ Սերժը գալիս էր Հայաստան, մենք հանդիպում էինք, ու ես միշտ ասում էի, որ նա հայության լավագույն դեսպաններից մեկն է: Նա շարունակում է այդպիսին մնալ: Սերժի արվեստը միշտ իմաստ և բովանդակություն է ունեցել ոչ միայն հայկական, այլև գլոբալ խնդիրների արծարծման առումով: 

Նրա վերջին ալբոմը՝ «Հարակիրի»-ն, ազդանշան է բոլորիս, որ մարդկությունն ինքն է մեղավոր իր խնդիրների համար:
Շնորհակալ եմ, Սերժ: Եվ շնորհավորում եմ քեզ ամուսնության առթիվ: