13:35 , 16 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Փարիզի դատարանը ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի վրայից հանել է ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքը, գրում է Le Soir-ը:
2013թ. Ֆրանսիայի խորվաթների խորհուրդը (CRICCF) Փարիզի դատարան բողոք էր ներկայացրել այն բանի համար, որ Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում դատապարտելով ԱՄՆ-ում ստրկությունը՝ Դիլանը զուգահեռներ էր անցկացրել խորվաթների ու նացիստական ռազմական հանցագործների միջև:
Դեպքի դատական հետաքննությունը սկսվել էր նոյեմբերին: Ներկայումս դատարանը որոշել է հանել մեղադրանքները Դիլանի վրայից, քանի որ արտիստը համաձայնություն չի տվել՝ հրապարակելու իր հարցազրույցը, ընդգծել է Le Figaro-ն: