12:26 , 16 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը` Վարդան Մինասյանը, կարող է գլխավորել ղազախական «Տոբոլը»:
Այս մասին գրում է ղազախական Sports.kz կայքը: «Տոբոլը» նոր մարզիչ է փնտրում, և հիմնական թեկնածուներից մեկը հենց Վարդան Մինասյանն է: Մինչ այս բազմաթիվ լուրեր էին պտտվում, թե Մինասյանը կարող է գլխավորել այս կամ այն ղազախական ակումբը: Մոտ օրերս Մինասյանը կմեկնի Կոստանայ ակումբի հետ բանակցություններ վարելու:
Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ 2013 թվականի հոկտեմբերին: