ՄԱԿ կոմիտեն ապրիլի 22-ին կքննի Իրանի մշտական ներկայացուցչի՝ ԱՄՆ տարածք մուտք գործելու հարցը


12:12 , 16 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Երկրների ժամանման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն ապրիլի 22-ին կքննի դիվանագետ Համիդ Աբու Թալեբիին այցագիր չտրամադրելու ԱՄՆ որոշումը: Նա նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ գրում է ITAR-TASS-ը:

«Կոմիտեի նախագահ, Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Նիկոլաս Էմիլիուն ինձ հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին: Կոմիտեում իրանական կողմից նամակ են ստացել և այժմ ցանկանում են լսել Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»,- ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում իր խոսքը կարող է ասել նաև ԱՄՆ-ը: