15:00 , 16 ապրիլ, 2014
Այտերի փոսիկները կարող են լինել կլորավուն կամ երկարավուն տեսքով, նրանք բերանի անկյուններից տարբեր հեռավորության վրա են գտնվում: Փոսիկները կարող են լինել ինչպես դեմքի երկու կողմերում, այնպես էլ միայն մեկում: Սովորաբար, երբ դեմքի մկանները հանգիստ վիճակում են, դրանք տեսանելի չեն և նկատելի են դառնում միայն ժպիտի կամ դիմային ակտիվ շարժումների ժամանակ:
Ներկայումս այտերի փոսիկների առաջացման տարբեր տարբերակներ կան: Սակայն դրանք բոլորը հանգում են մի եզրակացության, որ հիմնական պատճառը այտոսկրային մեծ մկանի անհատական յուրահատկությունն է, որի կծկման ժամանակ բերանի անկյունը վեր է բարձրացնում և ժպիտ է ստեղծում: Այդ մկանը նաև անվանում են «ծիծաղի գլխավոր մկան»:
Մեծ այտոսկրային մկանը V-ձև կառուցվածք ունի: Հիմնային հատվածով այն ամրանում է այտոսկրին, իսկ մյուս մասով միախառնվում է բերանային մկանի հետ: Ծիծաղի մկանի անոտոմիական կառուցվածքը բավականին փոփոխական է: Որոշ դեպքերում (մինչև 30%), երբ այն մաշկի կծկման հատվածում չափազանց յուրահատուկ կերպով է ամրանում, առաջանում է փոսիկը: Տարիքի հետ փոսիկը կարող է անհետանալ՝ ի հաշիվ ճարպային շերտի հյուծման կամ մկանի ձգման: