Անհաջող ամուսնությունների պատճառը կենսաքիմիան է. գիտնականներ


09:48 , 16 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ ունեցող ամուսինները միմյանց նկատմամբ ավելի մեծ ագրեսիա են ցուցաբերում: Այս մասին հայտնում է Science պարբերականը՝ վկայակոչելով Օհայո նահանգի համալսարանի հոգեբան Բրեդ Բուշմանին:

Բուշմանը վստահեցնում է, որ «գլյուկոզան օգնում է պահպանել ինքնատիրապետումը և վերահսկել հույզերը», մինչդեռ դրա պակասը կարող է անվերահսկելի ագրեսիա առաջացնել:

Մեկ այլ գիտնական՝ Դևիդ Բենթոնը կարծում է, որ գլյուկոզայի պակասն ընդամենը ագրեսիվ վարքագծի հանգեցնող գործոններից մեկն է: