09:08 , 16 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելը ներկա պահին անհնար է: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Նման օպերացիա անցկացնելու խնդրանքով նրան է դիմել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, որին, սակայն, դեմ է արտահայտվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ զինծառայողներ ուղարկելը ես այնքան էլ ընդունելի չեմ համարում»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նա նաև հիշեցրել է, որ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը: